Լիգայի գավաթ. ՄՅՈՒ-ն 11-մետրանոցների անհավանական շարքում պարտվեց 4-րդ դիվիզիոնի ակումբի 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց երկրի 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմբսի Թաունին»։
Տանտերերը Չարլզ Վերնամի ու Տայրել Ուորենի գոլերի շնորհիվ մինչև 75-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, բայց «կարմիր սատանաները» կարողացան փրկել խաղն ու խաղը տեղափոխել 11-մետրանոցներ։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից աչքի ընկան Բրայան Մբեումոն ու Հարի Մագայերը։ Վերջինը փրկության գոլը խփեց 89-րդ րոպեին։
11-մետրանոցներն անհավանական երկար տևեցին. կողմերը 13-ական հարված կատարեցին։ «Գրիմսբի Թաունը» 12-11 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ մանկունիական գրանդի նկատմամբ։
Այսպիսով, Քլիթորպս քաղաքը ներկայացնող ակուբը դուրս եկավ Լիգայի գավաթի 1/32 եզրափակիչ, իսկ «Ման. Յունայթեդն» ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am