«Կազինցբարցիկայը» հայերենով շնորհավորել է Հարոյանի ծննդյան տարեդարձը 📸

«Կազինցբարցիկայը» հայերենով շնորհավորել է Հարոյանի ծննդյան տարեդարձը 📸

25/08/2025 - 13:02

Հունգարիայի առաջնությունում հանդես եկող «Կազինցբարցիկայը» սոցցացներում հայերեն գրառում է արել և շնորհավորել ակումբի պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանի ծննդյան տարեդարձը.

«Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում մեր թիմի հայ խաղացող Վարազդատ Հարոյանը։ Ծնունդդ շնորհավոր, Վատո»,- նշված է ակումբի հրապարակման մեջ։

Հարոյանն օգոստոսի 24-ին դարձավ 33 տարեկան։ Նա «Կազինցբարցիկայ» է տեղափոխվել հուլիսի 10-ին, 4 խաղում 1 գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023