Մյուլերն առաջին գոլն է խփել «Վանկուվերում»` 90+14-ին հաղթանակ պարգևելով իր թիմին 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վանկուվերը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Սենթ Լուիս Սիթիին»։
Տանտերերի հաղթական գոլը 90+14-րդ խփել է գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ 35-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել նոր ակումբում և ՄԼՍ-ում։
Կանադական ակումբը միավորների քանակը 49-ի է հասցրել և արևմտյան գոտում երրորդ տեղում է։ «Սենթ Լուիս Սիթին» նույն կոնֆերենցիայում 21 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am