Լա լիգայի մեկնարկային խաղում չորս գոլ գրանցվեց 🎥

Լա լիգայի մեկնարկային խաղում չորս գոլ գրանցվեց 🎥

16/08/2025 - 00:17

Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին խաղում «Ռայո Վալեկանոն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։ ա

Առաջնության անդրանիկ գոլը խփեց «Ռայո Վալեկանոյի» հարձակվող Խորխե դե Ֆրուտոսը։ Ինիգո Պերեսի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ալվարո Գարսիան ու Իսի Պալազոնը։

«Ժիորայից» մրցակցի դարպասը գրավեց Խոել Ռոկան։ Կատալոնական ակումբը 43-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր դարպասապահ Պաուլո Գասանիգան։

Այսպիսով, «Ռայո Վալեկանոն» առաջին 3 միավորը վաստակեց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023