ԵԼ. «Նոան» 11-մետրանոցներով պարտվեց Ջիբրալթարի չեմպիոնին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աբովյանի Վագահն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն, բայց Սանդրո Պերկովիչի սաները ոչ մի կերպ չկարողացան մեկ գոլ խփել ու հաղթանակ կորզել։ 120 րոպեներից հետո գրանցվեց 0:0 հաշիվը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ. «Նոան» հաղթեց 5:6 հաշվով` Եվրոպա լիգայում ավարտելով մրցելույթը։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից նշակետից աչքի ընկնել չկարողացան Սերգեյ Մուրադյանն ու Յան Էթեկին։
Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում, որտեղ ակումբի մրցակիցը դեռ հայտնի չէ։
«Լինքոլն Ռեդ Իմպսն» էլ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Լինքոլդ Ռեդ Իմպս, Կոնֆերենցիաների լիգա, Յան Էթեկի, Նոա, Սերգեյ Մուրադյան