Պաշտոնական. «Ատլետիկոն» ձեռք է բերել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին
Մադրիդի «Ատլետիկոն» ձեռք է բերել «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորիին, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Ատլետիկոն» Ռասպադորիի տեղափոխության համար Իտալիայի չեմպիոնին վճարել է 22 միլիոն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից, 109 խաղում խփել է 18 գոլ, կատարել 10 ասիստ։
Ռասպադորին 2021 թ. հունիսից հարվիրվում է Իտալիայի ազգային հավաքական և գրանցել, 40 խաղում գրանցել է 9 գոլ ու 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, իտալիայի հավաքական, Նապոլի, Ջակոմո Ռասպադորի, տրանսֆերներ