Պաշտոնական. Տեր Շտեգենը կրկին «Բարսելոնայի» ավագն է

Պաշտոնական. Տեր Շտեգենը կրկին «Բարսելոնայի» ավագն է

09/08/2025 - 11:59

«Բարսելոնան» ավագի թևկապը վերադարձրել է դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը կարգավորել են ստեղծված կոնֆլիկտը.

««Բարսելոնան» հայտնում է, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ակումբի բժշկական թիմին թույլ է տվել մշակել Լա Լիգայի համար պարտադիր բժշկական եզրակացությունը՝ վիրահատության վերաբերյալ։

Կարգապահական գործը փակված է, իսկ ավագի թևկապն անմիջապես վերադարձվում է Տեր Շտեգենին»,- նշված է «բլաուգրանայի» պաշտոնական հայտարարության մեջ։

Գերմանացի դարպասապահը վերջերս մեջքի վիրահատության էր ենթարկվել և հրաժարվում էր ստորագրել Լա Լիգայի հանձնաժողովի բժշկական եզրակացությունը։ Այդ հաստատումը թույլ կտա թիմին գրանցել որևէ նորեկին։

33-ամյա Տեր Շտեգենի վարքագծի նման դրսևորումից հետո «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել` զրկելով նրան ավագի թևկապից։

Հավելենք, որ Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի նվազագույնը 3 ամիս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023