ԵԼ. «Նոան» մրցավարի անհասկանալի որոշման պատճառով չհաղթեց «Լինքոլն Ռեդ Իմպսին» 🎥
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։
Հայաստանի չեմպիոնն, ունենալով խաղային լուրջ առավելություն, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից հաշիվը 9-րդ րոպեին բացեց Յան Էթեկին, հյուրերից 45+9-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյ Դե Բարը։
«Նոայից» 90+1-ին տուգանայինից կատարած հարվածով գոլ խփեց Իմրան Ուլադ Օմարը, սակայն գլխավոր մրցավար Ֆիլիպ Գլովան որոշ ժամանակ անց, խորհրդակցելով տեսաօգնականների հետ, անհասկանալի որոշում կայացրեց ու չեղրակեց գոլը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Աբովյանում` 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
