Պաշտոնական. «Լիոնը» որակազրկվել է ուղարկվել Լիգա 2 📸
Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակումբներից «Լիոնը» որակազրկվել է, հեռացվել Լիգա 1-ից և ուղարկվել Լիգա 2, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան նման որոշում է կայացրել «Լիոնի» ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակումբը կարող է բողոքարկել։
Հունիսի 24-ին տեղի է ունեցել Ազգային վերահսկողության և կառավարման վարչության նիստ (DNCG), որի ընթացքում քննարկվել է ակումբի ֆինանսական վիճակը։ «Լիոնից» նիստին մասնակցել է ակումբի սեփականատեր Ջոն Տեկստորը։
L’Équipe-ի հաղորդմամբ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ 2023 թ. ամառվանից ակումբի ֆինանսական գործունեությունը վերահսկողության տակ էր։ Դեռ 2024 թ. նոյեմբերին ակումբին նախազգուշացվել էր, որ եթե Տեկստորը չկարգավորի վիճակը, «Լիոնը» կորակազրկվի։
Հիշեցնենք, որ «Լիոնը» Ֆրանսիայի 7-ակի չեմպիոն է, երկրի 5-ակի գավաթակիր, 8-ակի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի հրամանը`
