ԿԼ. «Փյունիկի» և «Ուրարտուի» հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Փյունիկի» և «Ուրարտուի» հավանական մրցակիցները։
«Փյունիկը» որակովորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» արգելքը հաղթահարելու դեպքում կարող է մրցել «Հիբերնիանսի» (Մալթա), «Վլազնիա» (Ալբանիա) – «Դաուգավպիլս» (Լատվիա) զույգի հաղթողի, «Դյորի» (Հունգարիա), «Արդայի» (Բուլղարիա) և «Դանգանոն Սվֆիթսի» (Հյ. Իռլանդիա) դեմ։
«Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցակից կարող է ստանալ «Հայդուկին» (Խորվաթիա), «Մարիբորին» (Սլովենիա), ԱԵԿ Աթենքին (Հունաստան), «Դունայսկա Ստրեդային» (Սլովակիա), ԱԵԿ Լառնակա (Կիպրոս) – «Պարտիզան Բելգրադ» (Սերբիա) զույգի հաղթողին։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կոնֆերենցիաների լիգա, Ուրարտու, Փյունիկ