Here we go! Կևին դե Բրույնեն կտեղափոխվի «Նապոլի»📸
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարիերան կշարունակի «Նապոլիում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալիայի նորընծա չեմպիոնն աստղային ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնություն ունի նրա հետ։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն, իսկ դե Բրույնեն «աձուրիի» համար բուժզննում կանցնի հունիսի 12-ին։ Նա «քաղաքաբնակների» կազմը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։
Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, 422 խաղում խփել է 108 գոլ, կատարել 177 ասիստ։ 33-ամյա կիսապաշտպանն ակումբի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ Բելգիացին «Սիթիի» հետ 18 տիտղոս է նվաճել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո