Նորվեգիան փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Իտալիային 🎥

Նորվեգիան փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Իտալիային 🎥

07/06/2025 - 00:45

Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական գոտու I խմբի երրորդ տուրում Նորվեգիայի հավաքականն Օսլոյի «Ուլևոլ» ստադիոնում մրցեց Իտալիայի թիմի դեմ։

Նորվեգացիները տպավորիչ հանդիպում անցկացրին և շանս չտվեցին «սկուադրա աձուրիին»` հաղթելով 3:0 հաշվով։

Սոլե Սլոբակենի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. աչքի ընկան Ալեքսանդր Սյորլոթը, Անտոնիո Նուսան ու Էրլինգ Հոլանդը։

Նշենք, որ իտալացիներն ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին։

I խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

Էստոնիա 1:3 Իսրայել

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.

  1. Նորվեգիա (երեք խաղ) – 9 միավոր
  2. Իսրայել (երեք խաղ) – 6
  3. Էստոնիա (երեք խաղ) – 3
  4. Իտալիա (մեկ խաղ) – 0
  5. Մոլդովա (երկու խաղ) – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023