«Ասթոն Վիլան» վստահ խաղով հաղթեց «Տոտենհեմին»` բարձրանալով ՉԼ գոտի 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Ունայի Էմերիի գլխավորած թիմից աչքի ընկան Էզրի Կոնսան ու Բուբակար Կամարան։
«Ասթոն Վիլան» միավորների քանակը հասցրեց 66-ի, բարձրացավ Չեմպիոնների լիգայի գոտի ու չորրորդ տեղում է։ «Տոտենհեմը» 38 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից