Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի քառակի չեմպիոն 🎥
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում դարձել է Սլովակիայի քառակի չեմպիոն։
Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի 8-րդ տուրում «Սլովանը» սեփական դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Ժիլինայի» նկատմամբ։
Տանտերերը հանդիպման ընթացքում պարտվում էին նախ 0:2, ապա 1:3, սակայն Դավիդ Ստրելեցի հեթ-տրիկի ու Ռոբերտ Մակի գոլի շնորհիվ կարողացան comeback անել ու հաղթել։
Չեմպիոնական հանդիպմանն ավագի թևկապով մասնակցեց նաև Բարսեղյանը և փոխարինվեց 85-րդ րոպեին։ 31-ամյա ֆուտբոլիստը 20 գոլով Սլովակիայի այս առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Սլովանը» վաստակեց 66 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցներից։ Ակումբը 7-րդ անգամ անընդմեջ է չեմպիոն դառնում։
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը «Սլովանում» հանդես է գալիս 2022 թ. հունվարից, 147 խաղում խփել 50 գոլ, կատարել 31 ասիստ։
# Nike Liga, Դավիդ Ստրելեց, Հայաստանի-հավաքական, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Վլադիմիր Վայս, Տիգրան-Բարսեղյան