ԿԼ. «Չելսին» շանս չտվեց «Յուրգորդենին»` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Չելսին» Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մրցեց «Յուրգորդենի» դեմ։
«Թոշակառուները» շանս չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։
Լոնդոնյան գրանդից դուբլ գրանցեց Նիկոլաս Ջեքսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյդոն Սանչոն ու Նոնի Մադուեկեն։
Տանտերերի հեղինակության գոլը խփեց Իսակ Ալեմայեուն։
Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մայիսի 8-ին «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից