Անգլիայի գավաթ. «Քրիսթալ Փելասը» խոշոր հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»` դուրս գալով եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։
Կարելի է ասել` անականկալ արդյունք գրանցվեց. «արծիվներն» Իսմայիլա Սարի դուբլի ու Էբերեչեի Էզեի հիսքանչ գոլի շնորհիվ հաղթեցին 3:0 հաշվով։
«Քրիսթալ Փելասը» պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Լոնդոնյան ակումբը եզրափակիչում խաղացել 2016 և 1990 թթ.` երկու դեպքում էլ պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում ապրիլի 27-ին կմրցեն «Նոթինգհեմ Ֆորեսթն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից