«Բարսելոնան» թրիլերային պայքարում ֆանտաստիկ comeback արեց «Սելտայի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Սելտայի» դեմ։
Թրիլերային պայքարում «Բարսելոնան» ֆանտաստիկ comeback արեց ու հաղթեց 4:3 հաշվով։
«Բլաուգրանան» 12-րդ րոպեին Ֆերան Տոռեսի գոլի շնորհիվ արագ բացեց հաշիվը, սակայն հետագայում Վիգոյից ժամանած հյուրերը երեք գոլ խփեցին. հեթ-տրիկ ձևակերպեց Բորխա Իգլեսիասը։
Թվում էր, թե կատալոնական ակումբը սենսացիոն պարտություն կկրի, բայց Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը կարողացավ կամային տպավորիչ հաղթանակ տանել։
Նախ 64-րդ րոպեին Դանի Օլմոն հաշիվը դարձրեց 2:3, իսկ 68-րդ րոպեին` Ռաֆինիան 3:3։
Մրցավարի ավելացրած 8-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց վաստակեց. նշակետից աչքի ընկավ Ռաֆինիան` գրանցելով դուբլ։
«Բարսելոնան» վաստակեց 73 միավոր և առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 66 միավոր և այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և ապրիլի 20-ին կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ «Սելտան» 43 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից