Մրցավարի արձանագրության շնորհիվ Մբապեին միայն մեկ խաղով են որակազրկել 🎥
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն միայն մեկ խաղով է որակազրկվել «Ալավեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի խաղում (1:0) ստացած կարմիր քարտի պատճառով, գրում է As-ը։
Ֆրանսացի ֆուտբոլիստը միայն նվազագույն պատիժ է ստացել հանդիպման գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոյի արձանագրության շնորհիվ։
44-ամյա մրցավարը Մբապեին կարմիր քարտ տալուց հետո գրել է. «Ոտքով հարվածել է մրցակցի սրունքին գնդակի համար պայքարելիս` մեծ ուժ կիրառելով»։
Հատկանշական է` եթե Սոտո Գրադոն արձանագրության մեջ գրեր, որ Մբապեի գործողություններում միտում է եղել, նրան կորակազրկեին նվազագույնը 2-4 խաղով։
Այսպիսով, 26-ամյա հարձակվողը բաց կթողնի միայն Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Մբապեն կարմիր քարտ էր ստացել «Ալավեսի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի նկատմամբ անչափ կոպիտ խախտում թույլ տալու պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալավես, Անտոնիո Բլանկո, Ատլետիկ Բիլբաո, Լա-լիգա, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, Սեսար Սոտո Գրադո