Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը 📸
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 16-ի մրցումային օրը Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ` Գոռ Սահակյանը (73 կգ)։
21-ամյա ծանրորդը տվել է նախնական ամենաբարձր պատվերը` երկամարտի համար 345 կգ։ Նրա հիմնական մրցակիցները կլինեն ալբանացի Բրիկեն Կալյան (342), թուրքեր Յուսուֆ Ֆեհմի Գենչը (340), Մուհանեդ Ֆուրկան Օզբեկը (340) և Գերմանիան ներկայացնող ռումինացի Ռոբերտո Գուտուն (340)։
73 կգ քաշային կարգի A խմբի ծանրորդների պայքարը Երևանի ժամանակով կսկսի 17:00-ին։
Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարփել 67 կգ քաշային կարգում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
