Դի Մարիան և մի շարք այլ անվանի ֆուտբոլիստներ կասկածվում են անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ

Դի Մարիան և մի շարք այլ անվանի ֆուտբոլիստներ կասկածվում են անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ

15/04/2025 - 10:58

Նիոլո Ֆաջոլիի («Ֆիորենտինա») և Սանդրո Տոնալիի («Նյուքասլ») գործի հետաքննության ժամանակ պարզվել է, որ Իտալիայում հանդես եկած նվազագույնը ևս 12 ֆուտբոլիստներ անօրինական խաղադրույքներ են կատարել, գրում է Corriere della Sera-ն։

Գործը քննողներին դա հաջողվել է պարզել Ֆաջոլիի և Տոնալիի հեռախոսային նամակագրական հավելվածները ստուգելու շնորհիվ։

Հետաքննությունը հաստատում է, որ 2021 թ. դեկտեմբերից 2023 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում անօրինական տիրույթից օգտվել են Ալեսանդրո Ֆլորենցին, Անխել Դի Մարիան, Նիկոլո Ձանիոլոն, Մատիա Պերինը, Վեսթոն Մաքենին, Լեանդրո Պարեդեսը, Ռաուլ Բելանովան, Սամուելե Ռիչին, Քրիստիան Բուոնայուտոն, Մատեո Կանսելյերին ու Խունիոր Ֆիրպոն։

Հաղորդվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները խաղադրույք չեն կատարել ֆուտբոլային հանդիպումների համար, այլ առնցանց պոկեր և գումարով այլ խաղեր են խաղացել։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպումների համար խաղադրույքներ կատարելու պատճառով Տոնալին 2023 թ. հոկտեմբերին որակազրկվել է 10 ամսով, իսկ Ֆաջոլին` 7։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023