Լիվերպուլը պարզապես անկասելի է?
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը մոտենում է ավարտին։ Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում ընդունել էր առաջատար «Լիվերպուլին»։
Յուրգեն Կլոպի սաները մրցակցին չտվեցին ոչ մի հնարավորություն` ջախջախելով 0:4 հաշվով։ Փայլուն հանդիպում անցկացրին Ռոբերտո Ֆիրմինոն և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Բրազիլացին դարձավ դուբլի հեղինակ, իսկ եզրային պաշտպանի օգտին գրանցվեց գոլ և երկու գոլային փոխանցում։ Մերսիսայդյան ակումբի կամզում մեկ գնդակ էլ գրանցվեց Ջեյմս Միլների անվան դիմաց, ով հստակորեն իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Այս հաղթանակից հետո դժվար է հավատալ, որ «Լիվերպուլը» առաջնության մնացած ժամանակահատվածում ձեռքից բաց կթողնի այն ահռելի առավելությունը, որը ձեռք է բերել իր հետապնդողների նկատմամբ։ Կլոպի սաները 19 խաղում 54 հնարավորից վաստակել են 52 միավոր և գերվստահ շարժվում են դեպի բաղձալի չեմպիոնությունը, իսկ «Լեսթերը», կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, 39 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Լեսթեր, Լիվերպուլ