Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ռուսաստանի տարիքակից ընտրանուն
Այսօր՝ փետրվարի 22-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի մինչև 19 տարեկան հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց 1:2 հաշվով,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ղազար Դերմենջյանը:
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
1. Հարություն Մելքոնյան, 3. Վոլոդյա Սամսոնյան, 4. Արման Ղազարյան, 6. Սերգեյ Մկրտչյան, 7. Էմիլ Պետրոսյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 10. Ժիրայր Շաղոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 15. Գերման Կուրբաշյան, 16. Ղազար Դերմենջյան, 20. Երջանիկ Ղուբասարյան:
Պահեստայիններ՝ 12. Նարեկ Հովհաննիսյան, 2. Պերճ Պողիկյան, 5. Ժան Արթուր Շահնազարյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 14. Դիրան Բեբեքյան, 17. Արամ Խամոյան, 18. Էրիկ Ազիզյան, 19. Նարեկ Ալավերդյան, 21. Պատվական Ավետիսյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան