Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակիչում է 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց Ալբանիան ներկայացնող, չեչեն Զելիմխան Աբակարովի դեմ և հաղթեց 5:2 հաշվով։
Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ է դուրս գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ։ Վճռորոշ գոտեմարտը նա կանցկացնի ապրիլի 9-ի երեկոյան մրցահերթում։ Հայ ըմբիշի մրցակիցը կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող, դաղստանցի Զաուր Ուգուևը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից