Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸
Անգլիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։
«Երեք առյուծների» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Արոն Ռամսդեյլ («Սաութհեմփթոն»), Ջեյմս Թրեֆորդ («Բարնլի»)։
Պաշտպաններ – Դեն Բերն, Տինո Լիվրամենտո (երկուսն էլ` «Նյուքասլ»), Լիվայ Քոլվիլ, Ռիս Ջեյմս (երկուսն էլ` «Չելսի»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Ջարել Քուանսա («Լիվերպուլ»), Կայել Վոլքեր («Միլան», Իտալիա)։
Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Հենդերսոն («Այաքս», Նիդերլանդներ), Կյորտիս Ջոնս («Լիվերպուլ»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»)։
Հարձակվողներ – Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դոմինիկ Սոլանկե («Տոտենհեմ»)։
Նշենք, որ Ռիս Ջեյմսը, Ջորդան Հենդերսոնը և Մարկուս Ռեշֆորդը տևական դադարից հետո վերադարձել են հավաքական, իսկ Դեն Բերնն ու Մայլզ Լյուիս-Սքելին առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ։
Հավելենք, որ անգլիացիներն աշխարհի 2026 թ. որակավորման փուլի առաջին տուրում մարտի 21-ին կընդունեն Ալբանիայի, իսկ մարտի 24-ին` Լատվիայի հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Դեն Բերն, Թոմաս ՏՈւխել, Հարի Քեյն, Մայլզ Լյուիս-Սքելի, Ջուդ Բելինգհեմ