Բարսեղյանը դուբլ է գրանցել` օգնելով «Սլովանին» հաղթանակ տանել գոլառատ խաղում 🎥
Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։
Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից, դուբլ գրանցեց` օգնելով «Սլովանին» կամային հաղթանակ տանել։
31-ամյա ֆուտբոլիստը 17 գոլով գլխավորում է Սլովակիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 52 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Կոշիցեն» 29 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Կոշիցե, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան