«Միլանը» թրիլերային comeback արեց «Լեչեի» դեմ խաղում 🎥

«Միլանը» թրիլերային comeback արեց «Լեչեի» դեմ խաղում 🎥

08/03/2025 - 23:02

Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Միլանը» «Վիա դել Մարե» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լեչեի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, լարված և գոլառատ պայքարում. «ռոսոներին» ֆանտաստիկ comeback արեց և հաղթեց 3:2 հաշվով։

Տանտերերը Նիկոլա Կրստովիչի դուբլի շնորհիվ մինչև 68-րդ րոպեն հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու շատ արագ երեք գոլ խփել։

Նախ 68-րդ րոպեին «Լեչեի» պաշտպան Անտոնիո Գալոն գրավեց սեփական դարպասը, ապա 73-րդ և 81-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը` գրանցելով դուբլ։

«Միլանն» ընդհատեց Ա սերիայում կրած երեք անընդմեջ պարտությունների շարքը, 44 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Լեչեն» 25 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023