Բրահիմ Դիասը կրկնել է Ռոնալդուի, Ռամոսի, Բենզեմայի և Ռոդրիգոյի ցուցանիշը
«Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մադրիդյան դերբիում գրավել է Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասն ու տպավորիչ ցուցանիշ կրկնել, գրում է Opta-ն։
Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող իսպանացի կիսապաշտպանն «արքայական» ակումբի միայն 5-րդ ֆուտբոլիստն է, որը 21-րդ դարում երեք տարբեր մրցաշարերում գոլ է խփում «Ատլետիկոյի» դեմ խաղում։ «Ռեալի» խաղացողներից նման ցուցանիշ ունեն Սերխիո Ռամոսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման և Ռոդրիգոն։
Վերոնշյալներից միայն Սերխիո Ռամոսն է, որը մադրիդյան դերբիներում գոլ է խփել չորս տարբեր մրցաշարերում։
Նախկինում Դիասը «ռոխիբլանկոսի» դեմ խաղերում աչքի էր ընկել Իսպանիայի Լա լիգայում և երկրում Սուպերգավաթի խաղարկությունում։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 36 խաղում 6 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։
Նշենք, որ «Ռեալն» «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով։ Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 12-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Բրահիմ Դիաս, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո, Սերխիո-Ռամոս