Նեյմարի տուգանայինից խփած հիասքանչ գոլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին 🎥
«Սանթոսը» Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի (Խմբ.` Սան Պաուլո նահանգի առաջնությունը) քառորդ եզրափակիչում սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության է մատնել «Ռեդ Բուլ Բրագանտինոյին»։
Տանտերեից հանդիպմանը մասնակցել է նաև բրազիլացի աստղային ֆուտբոլիստ Նեյմարը, որը 9-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով բացել է հաշիվը։
Պեդրո Կայշինիայի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ժոաո Շմիդտը։
Այսպիսով, «Սանթոսը» դուրս է եկել Լիգա Պաուլիստայի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից