Մերիդա. Էլինա Ավանեսյանը կամային փայլուն հաղթանակով դուրս է եկել կիսաեզրափակիչ 🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մերիդայի WTA-500 շարքի կիսաեզրափակիչ։
Աշխարհի 45-րդ ռակետը կիսաեզրափակիչում մրցել է Մայա Ջոյնթի (Ավստրալիա, 103-րդ ռակետ)։ Առաջին սեթը 4-6 պարտվելուց հետո Ավանեսյանը փայլուն կամային հաղթանակ է տարել` 6-2, 6-0։ Մրցախաղը տևել է 1 ժամ 50 րոպե։
Ավանեսյանը դարձել է առաջին հայը, որը նվաճել է WTA-500 շարքի կիսաեզրափակիչի ուղեգիր։ 22-ամյա թենիսիստուհին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավառոյի (ԱՄՆ) հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից