«Լիվերպուլը» հաղթեց նաև «Նյուքասլին»` ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։
Մերսիսայդյան գրանդը հերթական գրագետ հանդիպումն անցկացրեց ու հաղթեց 2:0 հաշվով։
Արնե Սլոթի գլխավորած թիմից խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Ալեքսիս Մաքալիսթերը։
«Լիվերպուլը» 67 միավորով առաջին տեղում է և արդեն 13 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Արսենալին», «Նյուքասլը» 44 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից