Պաշտոնական. Միշել Տեր-Զաքարյանը 3 ամիս անց վերադարձավ աշխատանքի
Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է Ֆրանսիայի Լիգա-2-ը ներկայացնող «Կանը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
«Կանը» Լիգա-2-ի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում միայն 15 միավոր է վաստակել և վերջին` 18-րդ տեղում է։
62-ամյա Տեր-Զաքարյանի նախորդ ակումբը «Մոնպելյեն» էր, որտեղից հեռացել է 2024 թ. հոկտեմբերի 20-ին։ Նախկինում նա մարզել է նաև ֆրանսիական այլ ակումբներ` «Բրեստը», «Նանտը», «Ռեյմսը», «Կլերմոնը»։
Հիշեցնենք, որ Միշել Տեր-Զաքարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1996-97 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիգա-2, Կան, Հայաստանի-հավաքական, Միշել Տեր-Զաքարյան, Մոնպելյե