Գերվստահ Ատալանտան ու Ռոման, Ռոնալդու=ինքնաթիռ,  Լուկակուի նվերը երիտասարդ հարձակվողին?

Գերվստահ Ատալանտան ու Ռոման, Ռոնալդու=ինքնաթիռ, Լուկակուի նվերը երիտասարդ հարձակվողին?

23/12/2019 - 12:11

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 17-րդ տուրը։ Իտալական ֆուտբոլը նույնպես գնաց ամանորյա խնջույքների, իսկ մինչ այդ «Ատալանտան» ու «Ռոման» փայլուն հաղթանակներ տարան, Ռոմելու Լուկակուն գոլ նվիրեց 17-ամյա հարձակվողին, իսկ «Նապոլիի» տանջանքներն ավարտվեցին։

Տուրը մեկնարկեց դեռևս չորեքշաթի՝ ուշ երեկոյան, ինչը պայմանավորված էր նրանով, որ«Յուվենտուսը» մեկնում էր Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իտալիայի սուպերգավաթի խաղին, որտեղ երեկ 1։3 հաշվով պարտվեց «Լացիոյին»։

Դեկտեմբերի 18-ին Մաուրցիո Սարիի սաները հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասան Կլաուդիո Ռանիերիի «Սամպդորիայի» նկատմամբ։

Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում․ հյուրերի կազմից աչքի ընկան Պաուլո Դիբալան և Կրիշտիանու Ռոնալդուն, վերջինս գոլային դրվագում ցատկեց մոտ 75 սմ՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Ջենովական ակումբից միակ գնդակը խվեց Ջանլուկա Կապրարին։

«Յուվենտուսի» հետ առաջին հորիզոնականը կիսող «Ինտերը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց ոչ այնքան լավ օրեր ապրող «Ջենովային»։

Շարունակում է իր գոլերով «ներաձուրիների» երկրպագուներին ուրախացնել Ռոմելու Լուկակուն, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացին կարող էր դառնալ նաև հեթ-տրիկի հեղինակ, եթե 64-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունքը չզիջեր 17-ամյա Սեբաստիանո Էսպոզիտոյին, ով ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ էր հայտնվել «Ինտերի» մեկնարկային կազմում»։ Նշենք նաև, որ երիտասարդ հարձակվողը խփած գոլից հետո շտապեց դեպի տրիբունա՝ մայրիկի հետ տոնելու համար։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման» հյուրընակվելիս 1։4 հաշվով վստահ հաթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ, ինչն էլ պատճառ դարձավ «մանուշակների» գլխավոր մարզիչ Վենչենցո Մոնտելայի հեռացմանը։

Հռոմեական ակումբին հաղթանակ պարգևեցին Էդին Ջեկոյի, Նիկոլո Ձանիոլոյի, Լորենցո Պելեգրինիի, ինչպես նաև Ալեքսանդր Կոլարովի խփած գնդակները։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմից միակ գնդակը հեղինակեց Միլան Բադելը։

Նշենք, որ «Ռոմայի» կազմում հանդիպման 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

«Ռոման» կրկին անպարտելի հանդիպումների շարք է անցկացնում՝ հասնցելով այն 5-ի և ամրապնդվել է 4-րդ հորիզոնականում։

Ստեֆանո Պիոլիի նշանակումից հետո թվում էր՝ «Միլանը» ճիշտ ուղու վրա է գտնվու, սակայն երեկ համոզվեցինք, որ երբեմնի հզոր ակումբը միայն գլորվում է անդունդը։

«Ատալանտան» Բերգամոյում իսկական ապտակ հասցրեց «Միլանին»՝ հաղթելով 5։0 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յոսիպ Իլիչիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեխանդրո Գոմեսը, Մարիո Պաշալիչը և Լուիս Մուրիելը։

Իսկ «Նապոլին» Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ տարավ առաջին հաղթանակը։ Երեկ նեապոլիտանական ակումբը հյուրընկալվելիս 1։2 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ։

29-րդ րոպեին տանտերերն առաջ մղեց Համեդ Տրաորեն, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը բեկեցին հանդիպման ընթացքը՝ կորզելով հաղթանակ։ 57-րդ րոպեին Ալանը հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Պեդրո Օբիյանգը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Նապոլին» վերջապես հաղթում է Ա սերիայի շրջանակում։ Վերջին հաղթանակը Գատուզոյի սաները տարել էին հոկտեմբերի 19-ին։

Այս տուրի շրջանակում կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Պարմա» 1։1 «Բրեշիա»

«Լեչչե» 2։3 «Բոլոնիա»

«Տորինո» 1։2 ՍՊԱԼ

«Ուդինեզե» 2։1 «Կալյարի»

Մրցաշարային աղյուսակը 17-րդ դուրից հետո ստացել է հետևյալ տեսքը․

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023