Դրամա Բելգիայում. «Բրյուգեն» 90+3-րդ րոպեին անակնկալ հաղթանակ կորզեց «Ատալանտայից» 🎥

Դրամա Բելգիայում. «Բրյուգեն» 90+3-րդ րոպեին անակնկալ հաղթանակ կորզեց «Ատալանտայից» 🎥

12/02/2025 - 23:58

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բրյուգեն» «Յան Բրեյդել» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։

Հանդիպումն անակնկալ ու դրամատիկ ավարտ ունեցավ. բելգիական ակումբը 90+3-րդ րոպեին 2:1 հաշվով հաղթանակ կորզեց։

Տանտերերին 15-րդ րոպեին առաջ մղեց «Բարսելոնայի» նախկին վինգեր Ֆերան Յուտգլան, որին «Ատալանտան» 41-րդ րոպեին պատասխանեց Մարիո Պաշալիչի դիպուկ հարվածով։

Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, սակայն 90+3-րդ րոպեին իտալական ակումբի պաշտպան Իսակ Հինը սեփական տուգանային հարապարակում կանոնների խախտում նշանակվեց, ինչից հետո «Բրյուգեի» օգտին 11-մետրանոց նշանակվեց։ Նշակետին մոտեցած Գուստաֆ Նիլսոնն էլ հաղթանակ պարգևեց Նիքի Հեյենի գլխավորած թիմին։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023