Բարսեղյանն առաջին գոլն է խփել 2025 թվականին 🎥
Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն Բրատսիլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ռուժոմբերոկին»։
Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 84-րդ րոպեին խփել է իր թիմի վերջին գոլը։
31-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. աչքի է ընկել առաջին անգամ և 15 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 47 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Ռուժոմբերոկն» ունի 17 միավոր և 10-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից