Ռետեգիի ֆանտաստիկ բենեֆիսը. «Ատալանտան» ջախջախեց «Վերոնային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում մրցեց «Վերոնայի» դեմ։
Բերգամոյից ժամանած հյուրերը շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
Հանդիպման հերոսը Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի հարձակվող Մատեո Ռետեգին էր, որը պոկեր ձևակերպեց։ Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Ատալանտայից» մեկ գոլ էլ խփեց Էդերսոնը։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» 50 միավորով երրորդ տեղում է, «Վերոնան» 23 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից