«Ինտերի» կատարյալ ձախողումը! Միլանյան ակումբը խոշոր հաշվով պարտվեց «Ֆիորենտինային» 🎥

«Ինտերի» կատարյալ ձախողումը! Միլանյան ակումբը խոշոր հաշվով պարտվեց «Ֆիորենտինային» 🎥

07/02/2025 - 01:54

Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Ինտերն» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

«Մանուշակները» շոկի ենթարկեցին «նեարձուրիներին»` հաղթելով 3:0 հաշվով։

Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփեց Լուկա Ռաինեիրին։

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին։

«Ինտերը» մնաց 51 միավորով և երկրորդ տեղում է։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը երեք միավորով հետ է մնում առաջատար «Նապոլիից»։ «Ֆիորենտինան» միավորների քանակը հասցրեց 42-ի ու բարձրացավ 4-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023