Լացիոն՝ Իտալիայի սուպերգավաթակիր?

Լացիոն՝ Իտալիայի սուպերգավաթակիր?

22/12/2019 - 23:08

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Րիյադի «Քինգ Սաուդ Յունիվերսիթի» մարզադաշտում տեղի ունեցավ Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում իրեր դեմ մրցեցին Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսն» ու գործող գավաթակիր «Լացիոն»։

Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր և հավասար պայքարում, սակայն «Լացիոյին» հաջողվեց 3։1 հաշվով առավելության հասնել։ Նոմինալ հյուրերի կազմից աչքի ընկան Լուիս Ալբերտոն, Ստեֆան Լուլիչն ու Դանիելե Կատալդին, իսկ «Յուվեի» կազմից միակ գնդակը հեղինակեց Պաուլո Դիբալան։

Այսպիսով, «Լացիոն» 2019 թվականի ընթացքում նվաճեց 2 տիտղող՝ Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։ Նշենք նաև, որ հռոմեական ակումբը 5-րդ անգամ է դառնում Իտալիայի սուպերգավաթակիր։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023