Խամես Ռոդրիգեսը մոտ է ակումբը փոխելուն
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Խամես Ռոդիգեսը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ կոլումբացի անվանի ֆուտբոլիստն արդեն խզել է պայմանագիրը Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբի հետ և դարձել ազատ գործակալ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` 33-ամյա Ռոդրիգեսը մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր է համաձայնեցրել մեքսիկական «Լեոնի» հետ։ Համաձայնագիրն ունենալու է ևս մեկ տարով այն երկարաձգելու հատուկ կետ։
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում», Մյունխենի «Բավարիայում», պորտուգալական «Պորտուում», Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոյում», Կոլումբիայի հավաքականում ունեցած մրցելույթներով։ Նա «Ռայո Վալեկանո» է տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին, մասնակցել 7 հանդիպման, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Լա-լիգա, ԼեոՆ, Խամես-Ռոդրիգես, Կոլումբիայի հավաքական, Նիկոլո Սկիրա, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո