Հոբարթ. Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում 🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտեց մրցելույթը Հոբարթի WTA-250 մրցաշարում։
Ավստրալիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետը մրցեց Մաքարթնի Քեսլերի (ԱՄՆ, 67-րդ ռակետ) և պարտվեց 6:4, 3:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե։
Առաջին սեթում հաղթելուց հետո հայ թենիսիստուհին հաջորդ երկու սեթերում սեփական մատուցումը հաղթեց ընդամենը 4 անգամ։
Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակեց 68 միավոր և հերթական թարմացումից հետո կբարձրանա 41-րդ տեղ։
Հիշեցնենք, որ 22-ամյա մարզուհին կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթել էր Սյու Վանին (Չինաստան, 108-րդ ռակետ, 6:3, 7:5) և Գրեն Մինեին (Բելգիա, 94-րդ ռակետ, 6:2, 6:2), իսկ Ամանդա Անիսիմովայի (ԱՄՆ, 36-րդ ռակետ) արգելքը հաղթահարել էր մրցակցի` վատառողջ լինելու պատճառով կորտ դուրս չգալու շնորհիվ։
Հավելոնք, որ Ավանեսյանը մասնակցելու է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությանն ու հունվարի 13-ին առաջին փուլում մրցելու է Յուլյա Պուտինցևայի (Ղազախստան, 25-րդ ռակետ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Հոբարթ WTA-250, Մաքարթնի Քեսլեր