Բենզեմայի դուբլն ու հետ մղած 3 11-մետրանոց! Ալ Իթիհադի թրիլերային հաղթանակն Ալ Հիլալի դեմ խաղում 🎥
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ալ Իթիհադը» Էր Ռիյադի «Քինդգոմ Արենա» ստադիոնում մրցել է տիտղոսի գործող դափնեկիր «Ալ Հիլալի» դեմ։
Հանդիպումը թրիլերային ընթացք ու ավարտ է ունեցել. «Ալ Իթիհադը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կողմերը հիմնական և լրացուցիչ ժամանակում փոխանակվել են մեկական գնդակով ու չեն պարզել հացթողին` 2:2։
«Ալ Իթիհադից» դուբլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 2022 թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։
«Ալ Հիլալի» գոլերը խփել են Սալեմ Ալ Դավսարին ու Մարկոս Լեոնարդոն։
Նշենք, որ 11-մետրանոցների ժամանակ փայլել է «Ալ Իթիհադի» դարպասապահ Պրեդրագ Ռայլովիչը։ Սերբ ֆուտբոլիստը հետ է մղել մրցակցի երեք հարված։
Լորան Բլանի գլխավորած «Ալ Իթիհադը» մրցաշարում մրցակցին կիամանա վիճակահանությունից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալ Հիլալ, Լորան Բլան, Կարիմ-Բենզեմա, Պրեդրագ Ռայկովիչ, Ռեալ Մադրիդ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի գավաթ