Այսօր կկայանա Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը
Այսօր` դեկտեմբերի 18-ին, Կատարի Լուսայիլ քաղաքում կայանալու է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչը։
Միմյանց դեմ մրցելու են ՈՒԵՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի հաղթողները` Մադրիդի «Ռեալը» և մեքսիկական «Պաչուկան»։
Նշենք, որ սա Միջմայրցամաքային գավաթի առաջին խաղարկությունն է 20 տարվա դադարից հետո։ Այն անցկացվում է աշխարհի ակումբային առաջնության հին ձևաչափով։ Միակ փոփոխությունն այն է, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողը, կիսաեզրափակիչի փոխարեն, պայքարն սկում է եզրափակիչից։
Մրցաշարին մասնակցել են նաև մյուս չորս աշխարհամասերի չեմպիոնները։ Առաջինը պայքարի մեջ եղել են Ասիայի և Օվկիանիանի Չեմպիոնների լիգայի հաղթողներ «Ալ Այինը» (Արաբական Միացյալ Էմիրություններ) և «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա)։ Կողմերի միջև սեպտեմբերի 22-ին կայացած խաղում ԱՄԷ-ն ներակայացնող ակումբը ջախջախել է 6:2 հաշվով։
Հոկտեմբերի 29-ին «Ալ Այինը» մրցել է Ասիայի գոտու Չեմպիոննեըի լիգայի հաղթող, Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ և պարտվել 0:3։
Մեքսիկական «Պաչուկան» պայքարն սկսել է քառորդ եզրափակիչից և 3:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլական «Բոտաֆոգոյի» նկատմամբ։ Կիսաեզրափակիչում էլ «Պաչուկան» 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել «Ալ Ահլիին»։
Հավելենք, որ «Ռեալ» – «Պաչուկա» հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԿՈՆԿԱԿԱՖ, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Պաչուկա, Ռեալ Մադրիդ