Հայ մրցավարի 11-մետրանոց նշանակելու յուրօրինակ ոճը ԿԼ-ի խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում բելգիական «Գենտը» 3:0 հաշվով սեփական դաշտում վստահ հաղթանակ է տարել սերբական «Բաչկա Տոպոլայի» նկատմամբ։
Հանդիպումը սպասարկել են հայ մրցացարների անձնակազմը։
Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Նա հանդիպման 8-րդ րոպեին բավական յուրօրինակ ոճով է 11-մետրանոց նշանակել։
Այդ դրվագին անդրադարձել է նույնիսկ բրիտանական հեղինակավոր TNT Sports հեռուստաալիքը։
Նշենք, որ 32-ամյա մրցավարը կարիերայում առաջին անգամ էր սպասարկում եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ հատվածի հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Աշոտ Ղալթախչյան, Բաչկա Տոպոլա, Գենտ, Կոնֆերենցիաների լիգա