Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց 🎥
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Մրցումային երրորդ օրն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի գործող չեմպիոնը գրանցեց երկամարտի 205 կգ (85+120) արդյունքը։ 19-ամյա ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժություն, իսկ պոկում վարժությունից հետո միայն 12-րդն էր։
Նշենք, որ նախորդ օրը Հայաստանից պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել Գառնիկ Չոլակյանը (61 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդրա Գրիգորյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ