Բարսեղյանը հերթական գոլն է խփել Սլովանի կազմում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 16-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բանսկա Բիստրիցայի» նկատմամբ։
«Սլովանի» կազմից 48-րդ րոպեն հեռահար հարվածով աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, հաշիվը դարձրել 1:1։
31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլն է խփել և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 38-ի և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Բանսկա Բիցտրիցա, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան