Դյոկերեշի հերթական գոլային հրավառությունը. Շվեդիան ջախջախեց Ադրբեջանին 🎥
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում, Շվեդիայի հավաքականը սեփական դաշտում մրցեց Ադրբեջանի թիմի դեմ։
Շվեդները փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։
Յոն Դալ Թոմասոնի գլխավորած հավաքականից հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը, որը դարձավ պոկերի հեղինակ։ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ակումբի ու հավաքականի կազմում 24 խաղում խփել է 32 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։
«Տրե կունիրից» երկու անգամ աչքի է ընկել նաև Դեյան Կուլուսևսկին։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Սլովակիա 1:0 Էստոնիա
Խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Շվեդիա – 16 միավոր
- Սլովակիա – 13
- Էստոնիա – 4
- Ադրբեջան – 1
Այսպիսով, Շվեդիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր, Սլովակիան ու Ադրբեջանը հանդես կգան փլեյ-օֆֆ-ում, Էստոնիան պահեց տեղը C դիվիզիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ադրբեջանի հավաքական, Ազգերի լիգա, Դեյան Կուլուսևսկի, Յոն Դալ Թոմասոն, Շվեդիայի ազգային հավաքական, Վիկտոր Դյոկերեշ