Բարսեղյանի գոլը հաղթանակ պարգևեց Սլովանին 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 11-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց Տրնավայի «Սպարտակին»։
Հանդիպման միակ գոլը խփեց հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը և հաղթանակ պարգևեց «Սլովանին»։
31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Սլովանը» 25 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Սպարտակը» 15 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Սպարտակ Տռնավա, Տիգրան-Բարսեղյան