Հայտնի է, թե ինչու է Ֆլիկը Կունդեին դուրս թողել Բարսելոնայի մեկնարկային կազմից

Հայտնի է, թե ինչու է Ֆլիկը Կունդեին դուրս թողել Բարսելոնայի մեկնարկային կազմից

07/10/2024 - 12:08

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Կատալոնական ակուբի մեկնարկային կազմից դուրս էր մնացել աջ պաշտպան Ժյուլ Կունդեն, որը փոխարինման դուրս եկավ միյան 70-րդ րոպեին։

Diario Sport-ը գրում է, որ ֆրանսիացի պաշտպանը պետք է լիներ «բլաուգրանայի» մեկնարկային կազմում, սակայն ուշացել է նախաղաղային քննարկումից։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշել է պատժել 25-ամյա ֆուտբոլիստին ու նրան թողնել պահեստայինների նստարանին։ Կունդեի փոխարեն հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է Էկտոր Ֆորտը։

Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետը շատ լուրջ ուշադրություն է դարձնում կարգապահությանը։ Նա արդեն երկու անգամ ակումբի երկու ֆուտբոլիստներին զգուշացրել էր, որ կարևոր իրադարձություններից ուշանալը չի ներվելու, այդ պատճառով որոշել է խիստ վարվել Կունդեի հետ։

Կունդեն ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։ «Բարսելոնան» 9 խաղից հետո վաստակել է 27 միավոր և Լա լիգայի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023