Ազգերի լիգա. Իսպանիան 10 ֆուտբոլիստներով ջախջախել է Շվեյցարիային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը մրցակցի մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ։
Եվրոպայի նորընծա չեմպիոնը շատ արագ երկու գոլ խփեց և անմիջապես մնաց 10 ֆուտբոլիստներով։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականից հաշիվը 4-րդ րոպեին բացեց Խոսելուն, իսկ 13-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ֆաբիան Ռուիսը։ 20-րդ րոպեին «ֆուրիա ռոխայից» վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Ռոբին Լե Նորմանը։
Տանտերերը 41-րդ րոպեին կարողացան կրճատել հաշիվը. աչքի ընկավ Զեքի Ամդունին։ Երկրորդ խաղակեսում Շվեյցարիան տիրում էր նախաձեռնությանը, սակայն ոչ մի կերպ չկարողացավ օգտվել քանակական առավելությունից։
Դեռ ավելին` Իսպանիան խաղավերջում ունեցավ երկու պահ և հաշիվը դարձրեց ջախջախիչ` 4:1։ Հանդիպման վերջակետը դրեցին նույն Ֆաբիան Ռուիսը և Ֆերան Տորեսը։
Իսպանացիները վաստակել են 4 միավոր և չորրորդ խմբում երկրորդն են։ Խմբի առաջատարը 6 միավորով Դանիան է, Սերբիան ունի 1, Շվեյցարիան` 0 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Զեքի Ամդունի, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե, Խոսելու, Շվեյցարիայի հավաքական, Ռոբին լե Նորման, Ֆաբիան Ռուիս, Ֆերրան Տոռես