Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր։
Եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և պարտվեց 1:4 հաշվով։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը նախկինում արդեն երեք մեդալ նվաճել էր Օլիմպիական խաղերում։ Նա 2012 թ. դարձել է բրոնզե, 2016 թ.` ոսկե, իսկ 2021 թ.` արծաթե մեդալակիր։ Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող է։
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճեց երրորդ մեդալը։ Ավելի վաղ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ)` բրոնզե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Փարիզ-2024