Չիրո Իմոբիլեն հեռանում է Լացիոյից և նոր ակումբ կունենա
Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հեռանում է ակումբից և կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբները 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Բեշիկթաշը» Իմոբիլեի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Իտալացի հարձակվողն արդեն հրաժեշտ է տվել «բիանկոչելեստեի» երկրպագուներին, ակումբի ղեկավարությանն ու խաղընկերներին. նա այսօր` հուլիսի 12-ին, մեկնելու է Թուրքիա։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` Իմոբիլեն «Բեշիկթաշում» վաստակելու է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ։ Կողմերի պայմանագիրը լինելու է «2+1» ձևաչափով։
Չիրո Իմոբիլեն «Լացիոյում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` 340 խաղում դառնալով 207 գոլի ու 54 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ֆուտբոլիստը 2013/14 (Խմբ.` «Տորինոյի» կազմում, 23 գոլ), 2017/18 (29), 2019/20 (36) և 2021/22 (27) մրցաշրջաններում դարձել է Ա սերիայի լավագույն ռմբարկու։ Իմոբիլեն «Լացիոյի» կազմում երկու նվաճել է Իտալիայի Սուպերգավաթակը, մեկ անգամ` երկրի գավաթակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բեշիկթաշ, Լացիո, Նիկոլո Սկիրա, Չիրո Իմոբիլե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո